Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Ֆրանսիան դարձել է տխուր տեղ

    Ֆրանսիան դարձել է տխուր տեղ

    19.03.2013| 00:19
    Իրեն աշխարհի քաղաքացի անվանող Ժերար Դեպարդիեն Բելգիայի Նեշեն քաղաքի հեռուստատեսությամբ կայացած հարցազրույցում հայտարարել է, որ հայրենիքից հեռացել է, որովհետև Ֆրանսիան դարձել է «տխուր տեղ»: «Ֆրանսիացիները մինչև կոկորդը կուշտ են արդեն: Չկան ոչ գաղափարներ, ոչ համոզմունքներ: Կառավարությունը, կարծես թե, չգիտի ինչպես պիտի իր գործն անի»,-թախիծն աչքերում ասել է Ժերար Դեպարդիեն:
  • «Ջուղա» ֆիլմին` «Ազգային կինո» մրցանակ

    «Ջուղա» ֆիլմին` «Ազգային կինո» մրցանակ

    18.03.2013| 17:16
    «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Ջուղա» ֆիլմին:
  • «Գառնիի կամուրջը մեր ուզած տարբերակով այլևս չկա»

    «Գառնիի կամուրջը մեր ուզած տարբերակով այլևս չկա»

    18.03.2013| 16:35
    Գառնիի 11-րդ դարի հայտնի կամուրջը ամրացման անվան տակ ամբողջությամբ ապականվել է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
  • Հայաստանն առաջին անգամ «Եվրատեսիլում» ներկայանում է ռոք խմբով (տեսահոլովակ)

    Հայաստանն առաջին անգամ «Եվրատեսիլում» ներկայանում է ռոք խմբով (տեսահոլովակ)

    18.03.2013| 15:37
    «Դորիանս» խմբի երգիչ Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին կներկայացնի «Lonely Planet» երգը, որն ընտրվել է հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում: «Եվրատեսիլ-2013»-ը կկայանա մայիսի 14-18-ին` Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում: Մրցույթում հաղթանակի համար պայքարելու է 39 երկիր:
  • Նվիրվում է Վահրամ Փափազյանի 125-ամյակին

    Նվիրվում է Վահրամ Փափազյանի 125-ամյակին

    18.03.2013| 12:43
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի` «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական մի միջոցառումը նվիրվելու է հայ անվանի դերասան և գրող Վահրամ Փափազյանի 125-ամյակին:
  • Գրպանահատների արքային

    Գրպանահատների արքային

    18.03.2013| 01:04
    Ծափերը: Ծափերը: Ծափերը: Խելահեղ, տևական ու զրնգուն: Շառաչուն ծափերը: Չէ, իհարկե, կարևոր էին, հաճելի ու ցանկալի: Բայց դու ցավ ես զգում, իսկ քեզ ծափահարում են: Ու դու պիտի ժպտաս: Երջանիկ ու սիրալիր ժպտաս: Ու` ամեն օր նույն ճանապարհը պիտի անցնես` ծափերի միջով դեպի նոր ծափեր, որովհետև եթե ծափերը դադարեն, ուրեմն դու վերջացել ես: Դու արդեն չկաս: Այդպիսին է քո մասնագիտությունը: Քո ընտրությունը:
  • «Գեղարդի» համերգը` Բեյրութի Սենտ Լուի տաճարում

    «Գեղարդի» համերգը` Բեյրութի Սենտ Լուի տաճարում

    17.03.2013| 16:14
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղ. ղեկավար Մ. Նավոյան) մասնակցել է Բեյրութում կայացած «Ալ-Բուստան» միջազգային ամենամյա երաժշտական փառատոնին:
  • «Պահպանեք միմյանց, մարդիկ»

    «Պահպանեք միմյանց, մարդիկ»

    16.03.2013| 00:22
    «Պահպանեք միմյանց, մարդիկ» մենաներկայացումը մնջախաղաց Հայկ Զորիկյանի հեղինակային բեմադրությունն է:Այն ներկայացվել է մի շարք միջազգային թատերական փառատոներում` Լեհաստանում, Լատվիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Միացյան Արաբական Էմիրություններում: Հայաստանում ստացել է մրցանակներ, սերտիֆիկատներ ու դիպլոմներ: ՌԴ-ում 2004-ին արժանացել է «Թատերարվեստում խոշոր ներդրումի համար» դիպլոմի:
  • «Չբացահայտված Օձունը» Նյու Յորքում

    «Չբացահայտված Օձունը» Նյու Յորքում

    15.03.2013| 16:18
    Նյու Յորքի արվեստի և մշակույթի համալսարանի դահլիճում կայացել է «Ազգային կինո» մրցանակին արժանացած «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը: Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկի` Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանը մասնակցել են պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ի արևելքի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ:
  • «Գրականությունը վաղուց  հաղթահարել է էրոտիզմի  ազատականացումը»

    «Գրականությունը վաղուց հաղթահարել է էրոտիզմի ազատականացումը»

    15.03.2013| 13:06
    «Գրանիշ» գրական ակումբը ներկայացնում է իր նոր` «Գրանիշ խուժանական» համարը: Այն տպագրության է պատրաստել խմբագրակազմը` Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Պաչյան: Լեզվանի, offline, այժմ էլ խուժանական խորագիրը կրող պարբերականի յուրաքանչյուր թողարկումը թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր: Զրուցակիցս ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ է: